14:51 | 05.03.20 | Նորություններ | 8832

Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 8 սմարթֆոնի վաճառքի գարնանային ակցիա

Beeline-ը հայտարարել է Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիայի մեկնարկի մասին։

Մինչեւ 2020 թ. ապրիլի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոնը գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10 000 դրամ քեշբեք հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։ Գնումը կարելի է ձեւակերպել նաեւ ապառիկ։

«Beeline-ը շարունակում է հետաքրքիր անակնկալներ մատուցել իր հաճախորդներին։ Մենք ձգտում ենք ոչ միայն շահավետ փաթեթներ առաջարկել, այլ նաեւ բաժանորդներին հնարավորություն տալ ձեռք բերել հասանելի եւ որակյալ սարքավորումներ։ Այս սմարթֆոնն ունի հզոր մարտկոց եւ հիասքանչ նկարող տեսախցիկներ, ինչը կբավարարի ցանկացած ոլորտում աշխատող մարդու պահանջները։ Իսկ Beeline-ի կողմից տրամադրվող քեշբեքը, համոզված եմ, հաճելի նվեր կլինի յուրաքանչյուր գնորդին»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Xiaomi Redmi 8-ն աշխատում է Android 9 (Pie) համակարգով։ Սմարթֆոնի ակնհայտ առավելություններն են 4 ԳԲ օպերատիվ եւ 64 ԳԲ ներքին հիշողությունը, ինչպես նաեւ որակյալ տեսախցիկները՝ դիմայինը՝ 8, հիմնականները՝ 12 եւ 2 մեգապիքսել։ Սմարթֆոնի մարտկոցի ծավալը կազմում է 5000 mAh։