14:46 | 03.03.20 | Նորություններ | 2160
Մարտի 4-ին Hero House-ում կկայանա տեղեկատվական հանդիպում՝ նվիրված մայիսի 1-10-ը Լոս Անջելեսում եւ Սիլիկոնյան հովտում կայանալիք HyeTech Entrepreneur Immersion Program 2020 (HyeTech EIP)-ին:
Ծրագրին դիմել ցանկացող ստարտափների ներկայացուցիչները տեղեկատվական հանդիպման շրջանակում կծանոթանան դիմելու գործընթացին եւ ծրագրի մանրամասներին:
Հանդիպմանը կմասնակցեն նաեւ 2016 եւ 2019թթ. ծրագրին մասնակցած ստարտափների ներկայացուցիչներ, որոնք կկիսվեն իրենց փորձով եւ կպատասխանեն ներկաների հարցերին:
HyeTech Entrepreneur Immersion Program 2020-ի դիմում հայտը հասանելի է այստեղ՝ մինչեւ մարտի 15-ը:
HyeTech EIP-ի նպատակն է օգնել ձեռներեցներին ներգրավվել Սիլիկոնյան հովտում եւ ռեսուրսներն օգտագործել առավել արդյունավետ, բացահայտել ՏՏ ոլորտի ազդեցիկ մասնագետներին եւ գործարար առաջնորդներին, ինչպես նաեւ մրցակիցներին, գործընկերներին ու պոտենցիալ հաճախորդներին:
Ծրագրով նախատեսված են Սիլիկոնյան հովտում եւ Լոս Անջելեսում հանդիպումներ հաջողակ ձեռնարկատերերի ու ներդրողների հետ: Ընտրված ստարտափների հիմնադիրները կայցելեն տարբեր աքսելերատորներ եւ ներդրող ընկերություններ, պատկերացում կկազմեն վերջիններիս ներդրումային ակնկալիքների եւ շուկայում սպասվող փոփոխությունների մասին: