12:48 | 03.03.20 | Նորություններ | 2157

Facebook-ը ներկայացրել է «ավելի արագ, թեթեւ եւ պարզ» Messenger-ը

Facebook ընկերությունը ներկայացրել է Messenger հավելվածի ավելի թեթեւ եւ օգտագործման համար պարզ տարբերակը` iOS օպերացիոն համակարգի համար:

«Մենք ամբողջովին վերափոխել ենք Messenger-ը՝ այն դարձնելով ավելի արագ: Այսօրվանից սկսած նոր Messenger-ը հասանելի կլինի iOS սարքերի համար… Երբ օրվա ընթացքում բացեք հավելվածը, այն ավելի թեթեւ եւ արագ կաշխատի, քան ձեր օգտագործած այլ հավելվածները»,- հայտարարել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Facebook-ում նշել են, որ Messenger-ի նոր տարբերակը ներբեռնվում է, բացվում եւ թարմացվում նախորդ տարբերակներից ավելի արագ: Հավելվածը նաեւ ավելի քիչ տարածք է զբաղեցնում հեռախոսում, սակայն դրա պատճառով չի տուժում դրա աշխատանքի արագությունը:

Messenger-ի ինժեներական գծով փոխտնօրեն Ռայմոնդ Էնդրեսի խոսքով, հավելվածի պարզեցման եւ վերափոխման նախագծի շրջանակում, որն անվանվել է LightSpeed, iOS Messenger-ը վերստեղծվել է զրոյից: