15:19 | 19.12.19 | Նորություններ | 4353

Հայտնի են տասնամյակի գլխավոր հավելվածները

Facebook-ը, Facebook Messenger-ը, WhatsApp-ը եւ Instagram-ը գլխավորում են տասնամյակի ամենահայտնի հավելվածների վարկանիշը:

App Annie-ի հրապարակած վարկանիշում մեծամասամբ մեսենջերներ եւ սոցցանցեր են ներկայացված:

Ամենաեկամտաբեր հավելվածների վարկանիշը գլխավորում են Netflix-ը եւ Tinder-ը, ինչպես նաեւ Pandora Music երաժշտական հավելվածը:

Տասնամյակի ամենահայտնի խաղային հավելվածներն են Subway Surfers-ը, Candy Crush Saga-ն եւ Temple Run 2-ը: Ամենաեկամտաբերն են՝ Clash of Clans-ը, Monster Strike-ը եւ Candy Crush Saga-ն:

Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ: