17:06 | 12.02.20 | Նորություններ | 5136

Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 սմարթֆոնի 3 տեսակ

Հարավկորեական Samsung ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է իր նոր Galaxy S20 5G սմարթֆոնը:

Այսպիսով, վաճառքում կհայտնվի սմարթֆոնի երեք տարբերակ՝ ստանդարտ Galaxy S20-ը, ավելի մեծ էկրանով Galaxy S20 Plus-ը, ինչպես նաեւ շատ խոշոր Galaxy S20 Ultra-ն: Երեք տարբերակներն էլ թույլ են տալիս օգտագործել հինգերորդ սերնդի (5G) ցանցեր:



Սովորական S20-ն ունի 6,2 դյույմ, S20 Plus-ը՝ 6,7 դյույմ, իսկ S20 Ultra-ն`6.9 դյույմ անկյունագծով էկրան:

Սմարթֆոնի երեք տարբերակներն էլ հագեցած են Qualcomm Snapdragon 865 պրոցեսորով, ունեն 12 ԳԲ օպերատիվ հիշողություն:

Galaxy S20-ի նախավաճառքը ԱՄՆ-ում կմեկնարկի փետրվարի 21-ին, իսկ վաճառքը՝ մարտի 6-ին: Ամենաէժան տարբերակի գինը կմեկնարկի $999-ից: