14:01 | 12.02.20 | Նորություններ | 3471

Թել-Սելը եւ Յունիբանկը վճարումների ընդունման գործակցություն են սկսում

Թել-Սելի եւ Յունիբանկի համագործակցության շրջանակում հաճախորդները կարող են իրենց բանկային հաշիվները համալրել եւ վարկերը մարել Telcell Wallet ժամանակակից հավելվածի, ինչպես նաեւ ՀՀ ամբողջ տարածքում եւ ԼՂՀ-ում տեղադրված ավելի քան 3500 Telcell տերմինալների միջոցով:

Վճարումը հաստատվում է րոպեների ընթացքում:

«Լինելով սպառողական վարկերի տրամադրման շուկայի առաջատարներից մեկը՝ Յունիբանկը ձգտում է հաճախորդների համար ապահովել սպասարկման լայն հնարավորություններ: Մեր համագործակցության շնորհիվ Յունիբանկի հաճախորդներն այսուհետ կարող են քարտային հաշիվների համալրումն ու վարկերի մարումը կատարել նաեւ Telcell-ի միջոցով»,- նշել է «Յունիբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Մենք շարունակաբար ընդլայնում ենք ֆինանսական ծառայությունների տեսականին, որոնց դիմաց կարող են վճարել մեր հաճախորդները: Յունիբանկի եւ Telcell համակարգերի միջեւ անմիջական ինտեգրման շնորհիվ վճարումները հաշվեգրվում են իրական ժամանակում, առցանց: Մենք վստահ ենք, որ բանկի հաճախորդները կգնահատեն այս ծառայության հարմարավետությունը»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը: