10:54 | 07.02.20 | Նորություններ | 8465

EPIC ստարտափ ինկուբատորի դեմո օրը կներկայացնի նոր ստարտափների

Այսօր՝ փետրվարի 7-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կկայանա EPIC ստարտափ ինկուբատորի հերթական շրջափուլի դեմո օրը:

Աշնանային շրջանի մասնակից ստարտափ թիմերը կներկայանան ներդրողների, ձեռներեցների եւ ՏՏ համայնքի առաջ:



Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Ծրագրի շրջանակում ստարտափները մասնակցել են 12 շաբաթյա դասընթացների, զարգացրել են իրենց ստարտափ գաղափարները, կառուցել եւ հաստատել բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից:



Ծրագիրը ներառել է նաեւ մասնակցություն սեմինարների, ինչպես նաեւ խորհրդատվություն փորձառու ձեռներեցներից: