14:36 | 09.01.20 | Նորություններ | 2637
Առաջիկա ամիսներին Twitter-ը կներկայացնի նոր գործառույթ, որը թույլ կտա սահմանափակել այն օգտատերերի թիվը, որոնք կարող են պատասխանել որոշակի թվիթի:
Այս մասին Լաս Վեգասում ընթացող Consumer Electronics Show (CES) 2020 տեխնոլոգիական միջոցառման ժամանակ հայտարարել է Twitter-ի պրոդուկտների կառավարման գծով տնօրեն կառավարման ընկերության տնօրեն Սյուզան Քսին:
Օգտատերերը կկարողանան ընտրել գաղտնիության չորս ռեժիմներից մեկը՝ «Գլոբալ», «Խումբ», «Պանել» եւ «Հայտարարություն»: «Գլոբալ» ռեժիմը չի սահմանափակի այն օգտատերերի թիվը, որոնք կարող են պատասխանել թվիթին: «Խումբ» ռեժիմում կարող են պատասխանել միայն այն օգտատերերը, որոնց բաժանորդագրված է թվիթի հեղինակը: «Պանել»-ը թույլ կտա պատասխանել թվիթին միայն նրանց, ում գրառման հեղինակը հատուկ ընտրել է: «Հայտարարություն»-ն էլ կսահմանափակի բոլոր տեսակի պատասխանները:
Ներկայում գործառույթը գտնվում է մշակման փուլում:
2019թ. նոյեմբերին Twitter-ը հայտարարեց հարթակում քաղաքական գովազդների արգելքի մասին՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քարոզարշավին ընդառաջ: Արգելքը վերաբերվում է ինչպես կոնկրետ թեկնածուներին գովազդող, այնպես էլ կարեւոր քաղաքական հարցերի շուրջ վճարովի գրառումներին: