16:30 | 01.11.19 | Նորություններ | 2694

Twitter-ում կարգելվեն քաղաքական գովազդները

Twitter-ը որոշել է արգելել հարթակում քաղաքական գովազդները՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քարոզարշավին ընդառաջ:

Արգելքը կվերաբերվի ինչպես կոնկրետ թեկնածուներին գովազդող, այնպես էլ կարեւոր քաղաքական հարցերի շուրջ վճարովի գրառումներին: Բացառությունների շարքում է ընտրողների գրանցման մասին տեղեկատվությունը:

Նոյեմբերի 15-ին Twitter-ը կհրապարակի վերջնական կանոնները, իսկ դրանից մեկ շաբաթ անց դրանք կիրառության մեջ կդրվեն: