Microsoft-ի գործադիր տնօրեն Սատյա Նադելլան Financial Times-ի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել:
Նշվում է, որ Նադելլան ստացել է կոչումը, քանի որ առանձնանում է ՏՏ ոլորտի այլ ազդեցիկ դեմքերից, իսկ Microsoft-ը ղեկավարելու ընթացքում նրան հաջողվել է ընկերությունը ՏՏ ոլորտի առաջատարների շարք վերադարձնել:
Որոշմանը նպաստող գործոնների շարքում է նաեւ այն հանգամանքը, որ Microsoft-ի ակցիոներների վերջին 6 տարիների ընթացքում ստացած ընդհանուր շահույթը 2019թ. նոյեմբերին գերազանցել է $1 տրլն: Որպես դրական փաստ է նշվում այն, որ 2019թ. ընկերությունը շատ հազվադեպ է հայտնվել ԶԼՄ-ների վերնագրերում:
Նադելլան սկսել է ղեկավարել Microsoft-ը 2014թ.՝ փոխարինելով Սթիվ Բալմերին: