14:37 | 20.12.19 | Նորություններ | 2392
Տեղեկատվական արտահոսքի հետևանքով Facebook սոցիալական ցանցի ավելի քան 267 մլն օգտատերերի անձնական տվյալները հայտնվել են բաց շտեմարանում:
Բրիտանական Comparitech հետազոտական ընկերության տվյալներով, տվյալների շտեմարանին հասանելիություն կարող էր ունենալ ցանկացած ինտերնետ օգտագործող՝ առանց գաղտնաբառի կամ գրանցման:
Նշվում է, որ հաքերները նպատակն են ունեցել օգտագործել տեղեկատվությունը՝ զանգվածային սպամ եւ ֆիշինգ գրոհների համար: Հայտնի է, որ գողացված տվյալների մեծ մասը պատկանում է ամերիկացի օգտատերերին:
Դեկտեմբերի 4-ին բացված շտեմարանը, որն արդեն փակ է, ստեղծել են վիետնամցի հաքերները, իսկ տվյալների բազային ակտիվ հղումներ տեղադրվել են տասնյակ հաքերային ֆորումներում: