17:32 | 19.12.19 | Նորություններ | 2943

    «Քան» ակադեմիայի հավելվածն արդեն հասանելի է նաեւ հայերեն սովորողների համար

    «Քան» ակադեմիայի անվճար մոբայլ հավելվածն արդեն հասանելի է հայերեն սովորողների համար:

    2019թ. աշնանը հայերենն ընդգրկվել է «Քան» ակադեմիայի այն 13 գլխավոր լեզուների շարքում, որոնք ունեն հեռախոսային հավելված:

    Հավելվածը հնարավոր է ներբեռնել Google Play-ից եւ AppStore-ից: Ներբեռնելուց հետո պետք է ընտրել հայոց լեզուն եւ շարունակել սովորել «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի պատրաստած տեսանյութերով:

    Հավելվածի գործիքները նախատեսված են միայն սովորողների համար: Ներկայում հեռախոսային հավելվածով հասանելի են մաթեմատիկայի, արվեստի պատմության, անգլերենի քերականության եւ ձեռնարկատիրության բաժինները:

    «Քան» ակադեմիայի հեռախոսային հավելվածն աշխարհում 13 լավագույնների շարքում է՝ App Store-ում, իսկ Google Store-ում այն ներբեռնվել է ավելի քան 10 մլն անգամ: