16:24 | 19.12.19 | Նորություններ | 15082

Օնլայն բաժանորդագրվելիս 1 ամիս անվճար․ նոր առաջարկ «Ռոստելեկոմ»-ից

Առցանց բաժանորդագրության միջոցով միանալով «Ռոստելեկոմ»-ի ծառայություններին մեկ տարի ժամկետով՝ բաժանորդները հնարավորություն կստանան 1 ամիս անվճար օգտվելու իրենց նախընտրած սակագնային փաթեթից։

Ամանորին ընդառաջ «Ռոստելեկոմ»-ն առաջարկում է օգտվել բաժանորդագրության առավել պարզեցված եւ ժամանակակից պայմաններով տարբերակից՝ առցանց բաժանորդագրությունից։

Առցանց բաժանորդագրությունը հնարավորություն է տալիս «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքի միջոցով կարճ ժամանակահատվածում եւ առանց սպասարկման սրահ այցելելու միանալ «Ռոստելեկոմ»-ի ծառայություններին։

Օնլայն տարբերակով բաժանորդագրվելու համար հարկավոր է մուտք գործել ընկերության պաշտոնական կայքի «Միանալ օնլայն» բաժին, որն արդեն ներկայացված է ավելի հարմարավետ եւ նորարարական լուծումներով հագեցած կառուցվածքով։