14:27 | 25.11.19 | Նորություններ | 10313

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամ-ն օնլայն գնումների եւ «Սեւ ուրբաթի» կիզակետում են

Նոյեմբերի ամենասպասված օրվան՝ «Սեւ ուրբաթին» ընդառաջ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել օնլայն գնումների փառատոն, որի գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Փառատոնին ներկայացված էր նաեւ ՄոբիԴրամ-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավճարային դուստր ընկերությունը: Օնլայն գնումների փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է «Գլոբբինգ»-ի կողմից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայում հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին է: Այսօր ավանդական ընկերություններն աշխարհով մեկ վերածվում են թվային էկոհամակարգեր ունեցող ընկերությունների: Այս համակարգերում չկա գործունեության ոլորտի հստակ սահման: Հաշվի առնելով Հայաստանում օնլայն առեւտրի ոլորտի զարգացումն ու աշխարհի տարբեր կետերից մատչելի գներով ապրանքներ ձեռք բերելու նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամ-ն այս ուղղությամբ եւս առաջարկում են լուծումներ:

Փառատոնի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է իր նոր առաջարկը՝ օնլայն առեւտրի բոլոր սիրահարներին: «Մեծ զեղչերին ընդառաջ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնել է գնումներ կատարելու սահմանները եւ մինչեւ 2020թ. հունվարի 13-ը ներառյալ «X», «Y» եւ «Z» սակագնային պլանների բոլոր բաժանորդները կարող են կատարել առցանց գնումներ «Amazon», «AliExpress», «Alibaba», «Taobao» եւ «eBay» հավելվածներից եւ կայքերից՝ անսահմանափակ իրենց սակագնային պլանի 30 օր ժամկետում, առանց հիմնական ինտերնետի փաթեթն օգտագործելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՄոբիԴրամ-ը եւս անակնկալ է ներկայացրել իր հաճախորդներին. 2019 թ. նոյեմբերի 23-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ, դառնալով ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ եւ վճարելով Գլոբբինգի առաքման գումարը ՄոբիԴրամի բջջային հավելվածի միջոցով միանվագ կամ գումարային նվազագույնը 3000 ՀՀ դրամով, կարելի է ստանալ 3000 ՀՀ դրամ բոնուս Գլոբբինգի հաշվին, որն անժամկետ կարելի է օգտագործել Գլոբբինգի առաքանու վճարման համար: Մանրամասներին կարելի է ծանոթանալայստեղ: Գլոբբինգի առաքանին կարելի է նաեւ ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկմանն կենտրոններից մի քանիսում:

Երկրորդ տարին շարունակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամ-ը մասնակցում են օնլայն գնումների փառատոնին: Ընկերությունները կարեւորում են օնլայն գնումների ճիշտ կազմակերպման գործընթացը: Այս տարի փառատոնի ընթացքում, մարդիկ հնարավորություն են ստացել սովորելու ճիշտ կերպով պատվիրել ապրանքներ արտասահմանից, ճիշտ վճարել, ինչպես նաեւ հավաստիանալ, որ բարեխիղճ վաճառողից են գնում ապրանքը, սովորել են ինչպես հետեւել ապրանքի Հայաստան գալու ընթացքին, ում միջոցով առաքել ապրանքը Հայաստան, ինչպես օգտվել քարտերից, ու ամենակարեւորը՝ անվտանգ օգտվել, քանի որ օնլայն գնում կատարելիս շատ կարեւոր անձնական տեղեկություններ են հաղորդվում օնլայն հարթակին: Ի վերջո, ստացել են հնարավորություն դառնալու միջազգային գնորդ:

Օնլայն գնումների փառատոնի շրջանակում կազմակերպվել են թրեյնինգներ՝ իրենց ոլորտում առաջատար եւ ամենապահանջված մասնագետների մասնակցությամբ եւ «թեմատիկ սեղաններ», որոնք առանձնացվել էին ըստ նախնական ընտրությամբ հետաքրքրող թեմաների:

«Սեւ ուրբաթն» աշխարհում անցնում է նոյեմբերի վերջին ուրբաթ օրը եւ համարվում է գնումներ կատարել սիրողների համար ամենասպասված օրը: Այդ օրը մի շարք խանութներ հայտարարում են մեծ զեղչեր: Տարեցտարի «Սեւ ուրբաթն» առավել մեծ ալիք է բարձրացնում, քանի որ թվային հեղաշրջման արդյունքում սովորական խանութներին են միանում նաեւ օնլայն խանութները՝ խրախուսելով առցանց գնումները: Այս տարի «Սեւ ուրբաթը» նոյեմբերի 29-ին է: