Նոյեմբերի 23-ին, ժամը 15:30-ին, «Լոֆթ-Գյումրիում» (Գորկու 50/4) տեղի կունենա Startup Grind-ի Գյումրիի մասնաճյուղի բացումն ու առաջին միջոցառումը:
Միջոցառմանը կհյուրընկալվի հայկական ստարտափներից gg-ի գործադիր տնօրեն Քնարիկ Գրիգորյանին, ով ներկաների հետ կկիսվի ստարտափի պատմությամբ:
Միջոցառումն իրականացվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի եւ «Լոֆթ-Գյումրիի» հետ համագործակցաբար:
Startup Grind-ը ամենամեծ անկախ ստարտափ համայնքն է, որը կրթում, ոգեշնչում ու միմյանց է կապում ավելի քան 2 մլն ձեռներեցների աշխարհի 125 երկրներում։ Երեւանը ցանցին միացել է 2017թ.:
Startup Grind-ը աջակցություն է ստանում Google for Entrepreneurs-ի կողմից: