Նոյեմբերի 19-ին Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Impact NightOut միջոցառումը:
Impact NightOut միջոցառումների շարքը միտված է համախմբելու հանրօգուտ ներդրումներով հետաքրքրված անձանց՝ հնարավորություն տալով տեղական եւ միջազգային մակարդակներում ծանոթանալ ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին:
«Տեխնոլոգիաները հանուն դրական ներազդեցության եւ Կայուն զարգացման նպատակների» խորագրով միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը եւ Junior Professional Officials-ի ղեկավար Լիկկե Անդերսենը։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՄԱԶԾ ImpactAIM-ի երկու աքսելերացիոն ծրագրերը՝ Climate Change Tech Accelerator (CCTA) vol. 2 եւ AIM GovTech, որոնց մասնակիցները կպատմեն իրենց գաղափարների մասին, ինչպես նաեւ տեղի կունենա CCTA vol. 2-ի փակման արարողությունը։
Impact NightOUT միջոցառումները կանցկացվեն նոյեմբերի 17-22-ը՝ Հայաստանում անցկացվող Tech4Impact UNDP Junior Professional Officers (JPOs) աշխատաժողովների շրջանակում: