14:00 | 15.11.19 | Նորություններ | 1987
Apple ընկերությունը հայտարարել է App Store-ում նոր հավելվածի գործարկման մասին, որը թույլ կտա Apple Watch եւ iPhone ունեցողներին մասնակցել առողջությանը վերաբերվող հետազոտությունների:
Apple Research-ն ունի 3 գործառույթ: Առաջինը թույլ կտա կանանց հետեւել կանացի առողջությանը: Women’s Health-ը տվյալներ կվերցնի watchOS 6-ում առկա Cycle Tracking հավելվածից:
Heart and Movement Study-ն, իր հերթին, կհաշվի ժամացույցներից եկող ազդանշանները, օգտատիրոջ շարժումների մասին տեղեկատվությունը, իսկ երրորդ՝ Hearing Study գործառույթը նախատեսված է լսողական փոխազդեցությունների հետազոտման համար:
Apple-ում նշել են, որ օգտատերերը կկարողանան կառավարել այն տեղեկատվությունը, որն իրենք փոխանցում են հավելվածին, եւ ընտրել, թե որ տեղեկատվությամբ են ցանկանում կիսվել եւ որ հետազոտությունների հետ:
Apple Research-ը ներկայում հասանելի է միայն ԱՄՆ-ում: