11:50 | 15.11.19 | Նորություններ | 2242

Wikipedia-ի հիմնադիրը նոր «վստահելի» սոցցանց է գործարկել

Wikipedia օնլայն հանրագիտարանի հիմնադիր Ջիմմի Ուելսը հայտարարել է նոր սոցիալական ցանցի գործարկման մասին, որը կկոչվի WikiTribune Social (WT:Social):

Ի հակադրություն Facebook-ին եւ Twitter-ին, որոնց հաճախ մեղադրում են ֆեյք նորությունների տարածման եւ կողմնակալության մեջ, WT:Social-ը կօգնի փոխանակվել վստահելի նորություններով, որոնցում առկա փաստերը խիստ ստուգման կենթարկվեն:

Սոցցանցում գովազդ չի լինի, ֆինանսական մոդելը հիմնված կլինի նվիրատվությունների վրա:

WT:Social-ը գործարկվել է հոկտեմբերին, եւ արդեն ունի շուրջ 50 հազ օգտատեր: Հարթակն արդեն 200 նվիրատվությունն է ստացել: Կայքում կարելի է գրանցվել, սակայն նոր մասնակիցներն այս պահին հայտնվում են սպասողների ցուցակում: Հերթին չսպասելու համար օգտատերերը ստիպված կլինեն նվիրատվություն կատարել հարթակին: