09:49 | 06.11.19 | Նորություններ | 2522

Երեւանում կանցկացվի SAP Innovation Day Armenia միջոցառումը

Նոյեմբերի 12-ին Երեւանում կկայանա SAP Innovation Day Armenia միջոցառումը, որը կհամախմբի ՏՏ եւ բիզնես ոլորտների ներկայացուցիչներին:

Միջոցառման շրջանակում SAP միջազգային ընկերության հաճախորդները, գործընկերները եւ փորձագետները կպատմեն, թե ընկերության նորարարական լուծումներն ինչպես են օգնում իրենց՝ հաղթող դուրս գալ մրցակիցների հետ պայքարում, եւ թե ինչպես է հնարավոր նոր տեխնոլոգիաների միջոցով հաստատվել զարգացող շուկաներում:

Համաժողովի գործընկերներն են IBA Group-ը եւ АтлантКонсалт-ը:

Կներկայացվեն նաեւ SAP-ի նորագույն լուծումները, ընկերության մասնագետները կկիսվեն իրենց փորձով, իսկ Հայաստանից, Բելառուսից եւ Ռուսաստանից հաճախորդները կպատմեն իրենց բիզնեսներում այդ տեխնոլոգիաների ներդրման մասին:

Միջոցառման ամբողջական օրակարգը հասանելի է այստեղ:

SAP-ը Գերմանիայում տեղակայված անդրազգային ընկերություն է, որը ներկայացնում է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված համակարգ:

Ընկերությունն օգնում է տարբեր չափերի եւ ուղղության կազմակերպություններին արդյունավետ կառավարել իրենց բիզնեսը: SAP-ի լուծումներից այսօր օգտվում է ավելի քան 378 հազ. հաճախորդ: