14:07 | 28.10.19 | Նորություններ | 8698

Beeline-ի աշխատակիցները ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ի հաղթողների ցանկում են

Ամստերդամում կայացել է ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon 2019-ը, որին մասնակցել են նաեւ Հայաստանում Beeline-ի աշխատակիցները։

Digithon-ի շրջանակում ՎԵՈՆ խմբի մաս կազմող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները մշակում են նորարարական եւ արդիական թվային ծառայությունների նախատիպեր: Մարաթոնին մասնակցել են խմբի 10 երկրներում անցկացված տեղական Digithon-ների հաղթող թիմերը։ Այդ թիմերի մասնակիցներից գլոբալ Digithon-ին ձեւավորվել է 10 թիմ, որոնց կազմում ընդգրկվել էին տարբեր երկրների ներկայացուցիչներ` այդ թվում Հայաստանում Beeline-ի հինգ աշխատակից։ Digithon-ի այս տարի հիմնական թեման էր՝ 5G ցանցի մարտահրավերները:

24 ժամվա ընթացքում թիմերը մշակել են իրենց գաղափարները եւ պատրաստել են նախատիպեր, որոնք ներկայացրել են մասնագիտական հանձնաժողովի եւ գործընկերների դատին։ Հաղթողների ընտրությունն անցկացվել է երկու եղանակով. թիմերի համար քվեարկել է մասնագիտական հանձնաժողովը եւ մարաթոնին առցանց հետեւող իրենց գործընկերները` ՎԵՈՆ խմբի ընկերություններից։ Արդյունքում ընտրվել է երեք լավագույն թիմ, որոնցից առաջին տեղ զբաղեցրած թիմում կա նաեւ Հայաստանում Beeline-ի ներկայացուցիչ։

«Beeline-ի համար շատ կարեւոր է մշտապես զարգացնել իր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները եւ բացահայտել նրանց ներուժը։ Վստահ եմ, որ տարբեր երկրներից մեր գործընկերների հետ հանդիպումը եւ արդիական ու նորարական լուծումների մշակումը մեծ խթան կլինի թե՛ մեր աշխատակիցների, թե ընկերության զարգացման համար։ 5G ցանցի ներդրումը պարզապես ժամանակի հարց է, եւ մենք այսօրվանից մտածում ենք ապագայում մեր հաճախորդների համար անհրաժեշտ՝ պարզ համարձակ եւ շահավետ լուծումների մասին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հաղթող ճանաչված Sonic Boom թիմը որպես մրցանակ կայցելի Սեուլ, Հարավային Կորեա: Այդ երկրում գործարկվել է աշխարհում առաջին 5G բջջային ցանցը եւ գործում են բազմաթիվ նորարար թվային ընկերություններ: Թիմը մշակել է BoomVR կոնցեպտը՝ հավելված, որը եզակի հնարավորություն է տալիս վիրտուալ իրականության միջոցով այցելել երազանքի ցանկացած համերգ կամ միջոցառում:

2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած The Big Bang եւ 4G Killers խմբերը նույնպես կստանան մրցանակներ։