16:40 | 15.10.19 | Նորություններ | 10675

Հայկական «Հիբրիդ Սոլյուշնս»-ը Կաննում ներկայացրել է TV Rights Online նախագիծը

Հոկտեմբերի 14-ին Կաննում բացվել է MIPCOM միջազգային ցուցահանդեսը, որտեղ հայկական «Հիբրիդ Սոլյուշնս» ընկերությունը ներկայացնում է իր նոր՝ TV Rights Online նախագիծը:

Նախագծի ստեղծման գաղափարը առաջացել է 2017թ.: Հարթակը զգալիորեն կարագացնի եւ կհեշտացնի հյուրանոցներում եւ այլ բազմակի զբաղվածության վայրերում հեռուստաալիքների իրավունքների տարածման գործընթացը:

Ընկերության հիմնադիր՝ Արա Յաղջյանի խոսքով, հարթակն ունի շատ առավելություններ, ինչպես իրավատերերի, այնպես էլ շահառուների համար, որի արդյունքում շահում են երկու կողմերը:

Հարկավոր է գրանցվել՝ լրացնելով գրանցման ձեւը: Իրավատերերի համար գրանցումը բացարձակապես անվճար է, իսկ շահառուները կկարողանան փորձարկել 7-օրյա անվճար փորձնական տարբերակը եւ որոշել, թե որ բաժանորդագրությունն է առավելագույնս համապատասխանում նրանց կարիքներին:

Հարթակը առաջարկում է երեք տեսակի բաժանորդագրություն՝
• մեկ տարվա համար
• երեք տարվա համար
• հինգ տարվա համար

Բաժանորդագրումը գնելուց հետո հյուրանոցները եւ գրանցված այլ բազմակի զբաղվածության վայրերը կկարողանան ընտրել ցանկացած հեռուստաալիք մեծ ցուցակից եւ ձեռք բերել իրավունքներ ընդամենը մի քանի հպումով:

Ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ամիրխանյանի խոսքով, մասնագետների թիմը մեծ աշխատանք է կատարել միջազգային ամրագրման հարթակների եւ առանձին ագրեգատորների վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու եւ ուսումնասիրելու ուղղությամբ:

Առաջին փուլում TV Rights Online-ը պլանավորում է համագործակցել Վրաստանի, ԱՊՀ երկրների, ինչպես նաեւ ԱՄԷ-ի հետ:

MIPCOM ցուցահանդեսը աշխարհի ամենամեծ իրադարձությունն է ժամանցային քոնթենթի ոլորտում: Այն եթերային, կաբելային, թվային եւ արբանյակային հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման համար կինոնկարներ եւ ծրագրեր արտադրողների միջազգային ֆորում է: Ամեն տարի ավելի քան երկու հազար կազմակերպություն մասնակցում է ցուցահանդեսին:

Ամենամյա ցուցահանդեսի մասնակիցների թվում են «HBO», «Netflix», «Sony», «BBC Studios», «Discovery», «Walt Disney», «ALJAZEERA», «Amazon» եւ շատ այլ հայտնի ընկերությունների:

2011թ. հիմնադրված «Հիբրիդ Սոլյուշնս» ընկերությունը Հայաստանի IP-ի եւ բջջային հեռուստատեսության ոլորտի խոշորագույն ընկերություններից է: Այն օգտագործում է նորագույն մշակումներ եւ նորարարական տեխնոլոգիաներ՝ համագործակցելով հեռահաղորդակցման խոշոր օպերատորների հետ, ինչպիսին է «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերությունը եւ առաջարկում է բազմազան հեռուստաալիքների ցանկ:

«Հիբրիդ Սոլյուշնս» ընկերությունը հեռուստաալիքների հեռարձակման իրավունք է տրամադրում երկրի շատ հայտնի հյուրանոցների, ինչպիսիք են «Tsakhkadzor Mariott», «Golden Palace» «Radisson Blue», ինչպես նաեւ երկար տարիներ համագործակցում է այնպիսի հայտնի կորպորացիաների հետ, ինչպիսիք են «BBC», «CNN», «CNBC», «Discovery», «AL Jazeera», «Russia Today» եւ այլն: