17:22 | 08.10.19 | Նորություններ | 1570

WCIT 2019-ի շրջանակում կայացել է նախարարական կլոր սեղան-քննարկում

WCIT 2019-ի շրջանակներում հոկտեմբերի 8-ին կայացել է նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում եւ իրագործում» (Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation) թեմայով։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարական կլոր սեղանի շրջանակներում կիսվել է Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման Հայաստանի հաջողություններով եւ տեսլականով:

Նա նշել է, որ Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցել հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում, որին երկիրը հասել է տարիների ընթացքում մեծ ջանքերի շնորհիվ։ Եվ հիմա Հայաստանը բաց է յուրաքանչյուրի հետ այդ փորձով կիսվելու համար։

Կարճ ելույթներով հանդես են եկել քննարկման բոլոր մասնակիցները՝ ներկայացնելով իրենց լավագույն փորձն ու ձեռքբերումները։ Մասնակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ տեղական եւ գլոբալ մարտահրավերները արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները: