16:16 | 13.09.19 | Նորություններ | 12415
Apple ընկերության հայաստանյան պաշտոնական գործընկեր Ucom-ի համար հաստատված մարքեթինգային պլանի համաձայն՝ Հայաստանում նորագույն iPhone 11, iPhone 11 Pro եւ iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը մեկնարկելու է սեպտեմբերի 20-ից եւ կավարտվի սեպտեմբերի 26-ին։
Նախավաճառքն իրականացվելու է բացառապես Ucom ընկերության ինտերնետ խանութում։
Նախավաճառքի ընթացքում գնորդները հնարավորություն կունենան առցանց ընտրել եւ նախապես վճարել նախընտրելի մոդելի ամբողջական արժեքը՝ հնարավորություն ունենալով սեպտեմբերի 27-ին առաջիններից մեկն անվճար առաքումով ստանալ սպասված սմարթֆոնը։ Անվճար առաքումը գործելու է ՀՀ ողջ տարածքում։ Գնորդը կարող է նաեւ պարզապես նախագրանցվել, նշել առաքման հասցեն եւ վճարել նորագույն iPhone-ի արժեքն արդեն առաքման պահին։ Առաջնահերթությունը տրվելու է սմարթֆոնի համար վճարում իրականացրած գնորդին, իսկ մյուս նախագրանցված անձինք կսպասարկվեն ըստ գրանցման հերթականության:
«Ի դեպ, հզորագույն առավելություններով օժտված նորագույն սմարթֆոնը վայելելու համար Ucom-ի Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային, ինչպես նաեւ uԿանխավճարային ծառայությունների բաժանորդները կստանան 60 ԳԲ ինտերնետ 6 ամսվա համար, առանց որեւէ պարտավորության։ 60 ԳԲ ինտերնետը տրամադրվում է սմարթֆոնը կանխիկ կամ ապառիկ ձեռք բերելու դեպքում»,- ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ընկերության պաշտոնական կայքում հնարավոր է գտնել մոտակա վաճառքի եւ սպասարկման կենտրոնը, որտեղ գնորդներին կաջակցեն ինտերնետ խանութում նախագրանցվելու գործում: