16:17 | 10.09.19 | Նորություններ | 8932

Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 5-րդ շրջափուլի հայտերը

Beeline ստարտափ ինկուբատորը կընդունի 5-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը մինչեւ սեպտեմբերի 15-ը։

5-րդ շրջափուլն իրականացվելու է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ցիկլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:

«Մեր նախորդ երկու շրջափուլերի փորձը ցույց տվեց, որ մեր մասնակից ստարտափներից շատերն իրական ներդրումներ են ստանում բիզնես հրեշտակներից ու ակտիվ բիզնես են ծավալում Հայաստանում ու նույնիսկ Հայաստանից դուրս: Վստահ եմ, որ այս շրջափուլի մասնակիցները նույնպես մեծ հաջողությունների կհասնեն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսների օգնությամբ նպաստում է ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ եւ վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական եւ իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից եւ ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։