14:21 | 21.08.19 | Նորություններ | 7305
Ինեկոբանկը շարունակում է ընդլայնել օնլայն եւ մոբայլ հարթակներով տրամադրվող ծառայությունների ցանկը եւ այս անգամ իր սպառողին է ներկայացնում «Փոխանցում քարտին» նոր հնարավորությունը։
Ինչպես նշել են բանկում, InecoOnline եւ InecoMobile համակարգերի օգտատերերը կարող են կատարել քարտից քարտ եւ հաշվից քարտ փոխանցումներ Առքա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի կողմից թողարկված քարտերին՝ պարզապես մուտք գործելով InecoMobile կամ InecoOnline համակարգ, լրացնելով քարտային տվյալները կամ սքանավորելով քարտը եւ մուտքագրելով անհրաժեշտ գումարը:
Գումարը ստացողի քարտային հաշվին է փոխանցվում հաշված վայրկյանների ընթացքում։
«Ինեկոբանկը, իր պատմության ավելի քան 23 տարիների ընթացքում, մշտապես կարեւորել է հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն ու հասանելիությունը, այսպիսով՝ հավատարիմ մնալով մեր կարգախոսին, այն է․ արժեւորել հաճախորդի ժամանակը։ Մենք մշտապես կատարելագործում եւ ընդլայնում ենք մեր ծառայությունների որակն ու ցանկը։ Մեր մշակած յուրաքանչյուր նոր թարմացում միտված է բարելավել հաճախորդի կենսափորձն, ապահովել հասանելիություն եւ հարմարավետություն»,- նշել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը:
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին՝ թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
- 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչեւ մի քանի րոպեի։
- 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
- 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
- Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին: 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
- Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ եւ այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։