11:16 | 01.08.19 | Նորություններ | 7494

Սեւանում խոսել են ստարտափ էկոհամակարգին ԵՄ աջակցության մասին

Հուլիսի 31-ին Սեւան Ստարտափ Սամմիթի շրջանակում կայացել է «Եվրոպան Սեւանում» միջոցառումը, որի ընթացքում ԵՄ վրանում կազմակերպվել են մի շարք աշխատաժողովներ եւ բանախոսություններ:

ԵՄ վրանը անհրաժեշտ տեխնիկայով եւ սարքավորումներով կահավորված հատուկ աշխատանքային տարածք է՝ ստարտափների համար:

photo © EU-SMEDA


EU-SMEDA ծրագրի թիմի ղեկավար Էվա Նահերը, ՏՏ ռազմավարական խորհրդատու եւ EaP ICT-ի խորհրդի անդամ Խեսուս Լոզանոն, Քրոսսփրինգ ընկերության հիմնադիր Մորիս Բեքանդը մասնակցել են ԵՄ աջակցությունը ստարտափ եւ նորարարական էկոհամակարգերին թեմայով պանելային քննարկմանը:

ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն (EU-SMEDA) արդեն երրորդ տարին անընդմեջ նշանակալի օժանդակություն է ցուցաբերում սամմիթին: Որպես միջոցառման համակազմակերպիչ, ծրագիրն օժանդակում է Սամմիթին թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես, մասնավորապես՝   

-    Հավաքագրվել են 22 մարզիչներ, որոնք միջոցառման ողջ ընթացքում սերտորեն կաշխատեն ստարտափ թիմերի հետ՝ ուղղորդելով եւ խորհուրդներ տրամադրելով, ինչպես նաեւ գիտելիքներ փոխանցելով նրանց:  
 
-    Ավելի քան 30 միջազգային փորձագետներ եւ բանախոսներ կիրականացնեն վարպետության դասընթացներ, եւ կրակի շուրջ ձեւաչափով զրույցներ ստարտափների համար:    

-    EU-SMEDA-ն աջակցում է նաեւ Ստարտեր ծրագրին, որը հատուկ մշակված ծրագիր է գաղափարի փուլում գտնվող ստարտափների համար: Այն ներառում է բիզնես թեմաներով ուսուցում եւ կիրառելի խորհրդատվություն՝ ուսումնասիրելու եւ բացահայտելու բիզնեսի մոդելավորման սխեմայի կարեւորագույն բաղադրիչները:   

photo © EU-SMEDA


Մասնակցող ստարտափները կխմբավորվեն ոլորտային խմբերում, որոնց հետ կաշխատեն փորձառու մենթորներ, ոլորտի մասնագետներ, որոնք կաշխատեն նրանց հետ փիչինգ հմտությունների կատարելագործման եւ տարբեր կատեգորիաներում առաջարկվող մրցանակների համար պայքարելու նպատակով:   

photo © EU-SMEDA


Սեւան Ստարթափ Սամմիթը կշարունակվի մինչեւ օգոստոսի 3-ը: Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 100 ստարտափներ, 75 բանախոսներ, մասնավոր ներդրողներ եւ վենչուրային հիմնադրամներ Հայաստանից եւ արտասահմանից:

Սամմիթի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 100,000 եվրո, որը կբաշխվի տարբեր կատեգորիաների մրցույթներում հաղթած ստարտափների միջեւ: