12:57 | 25.07.19 | Նորություններ | 11484

«Ռոստելեկոմ»-ը բացօթյա կինոդիտումներ է կազմակերպում մարզերում

Հուլիսի 14-ից «Ռոստելեկոմ»-ը մեկնարկել է «Ամառն ավելի հետաքրքիր է «Ռոստելեկոմ»-ի հետ» կինոդիտումների շարքը ՀՀ շուրջ մեկ տասնյակ քաղաքներում։

Բացօթյա կինոդիտումները կազմակերպվում են քաղաքապետարանների հետ համագործակցությամբ։

Միջոցառումներ արդեն իսկ անցկացվել են 5 քաղաքներում՝ Արմավիր, Մասիս, Հրազդան, Արարատ եւ Աշտարակ, առաջիկայում ցուցադրություններ նախատեսվում են Չարենցավան, Սեւան եւ Իջեւան քաղաքներում։

Առաջիկա ցուցադրությունների, ինչպես նաեւ արդեն իսկ անցկացված դիտումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Էջում կարելի է տեղեկություն ստանալ առաջիկա կազմակերպվող կինոդիտումների քաղաքների եւ հասցեների վերաբերյալ։