14:18 | 01.07.19 | Նորություններ | 7490

Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսել է GITELIQ Creative Forum-ի շրջանակում

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցել է երրորդ GITELIQ Creative Forum-ին:

Ընկերության ղեկավարը դասախոսություն է կարդացել «Նոր տեխնոլոգիաներ` նոր հնարավորություններ» թեմայով:

Երրորդ GITELIQ Creative Forum-ը կայացել է AGBU Armenia գլխամասային գրասենյակում: Forum-ն լիովին նոր ձեւաչափով միջոցառումների շարք է Հայաստանում։ Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ արդի եւ հետաքրքիր թեմաների մասին, հանդիպել եւ ծանոթանալ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, ձեւավորել նոր ծանոթություններ եւ գործնական կապեր, ինչպես նաեւ համատեղել հաճելին եւ գործնականը։

«Բոլոր ժամանակներում տեխնոլոգիաները մարդկության զարգացման կարեւորագույն գործոն էին: Պատվաստանյութերը ու բեռնարկղային փոխադրումները փոխել են մեր կյանքը, եւ այսօր մենք ձգտում ենք հասկանալ, թե որ տեխնոլոգիան շուտով կազդի մեր կյանքի, երիտասարդության եւ ապագա մասնագիտությունների վրա: Հենց այս տեխնոլոգիաների մասին ես ուզում եմ խոսել այսօրվա ֆորումի մասնակիցների հետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք համոզված ենք, որ 21 դարը դա նոր տեսակի գիտելիքի եւ նոր տեսակի կրթության եւ զարգացման ժամանակ է։ Այսօր բավարար չէ տիրապետել կոնկրետ ոլորտի գիտելիքներ, նորը ստեղծելու համար՝ պետք է օգտագործել այլ ոլորտներում կիրառվող գիտելիքներն ու փորձը, առավել եւս, երբ տարբեր ինդուստրիաներ ներկա պահին գնում են իրար հետ մերձեցման։ Այդ իսկ պատճառով GITELIQ-ը գլխավոր նշանակություն է տալիս նրան, որպիսի մեկ ֆորումի ժամանակ ներկայացված լինեն տարբեր, նույնիսկ իրար հետ կապ չունեցող ոլորտների ներկայացուցիչներ»,- ասել է GITELIQ Creative Forum-ի համահիմնադիր Լեւոն Սարգիզովը։

Միջոցառմանը ներկա էին տարբեր կազմակերպությունների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։