1. Ինստագրամում ամսական 1 միլիարդ ակտիվ օգտատերեր կան, որոնցից 500 միլիոնը ակտիվ են ամեն օր:
2. Օգտատերերի 50,3% կին են, 49,7%՝ տղամարդ:
3. Ինստագրամի օգտատերերի 71%-ի տարիքը 35 տարեկանից ցածր է:
4. Ինստագրամում առավել ակտիվ են 18-29 տարեկան (59%) օգտատերերն, իսկ 30-49 տարեկանների խումբը (33%) երկրորդ տեղում է:
5. Օգտատերերի 60% մուտք է գործում ցանց ամեն օր:
6. Ինստագրամի օգտատերերը սոցցանցում օրական անցկացնում են միջինը 53 րոպե:
7. Ինստագրամի 500 միլիոն աքաունթ ամեն օր Story է հրապարակում:
8. Ինստագրամի օգտատերերն ամեն օր լայքում են 4,2 միլիարդից ավել գրառում:
9. Սոցցանցի օգտատերերն ամեն օր կիսվում են 100 միլիոն գրառումներով:
10. Լուսանկարները ստանում են 36% ավելի շատ լայքեր, քան տեսանյութերը:
11. #love-ը ամենատարածված հեշտեգն է:
12. Օգտատերերի 70% Ինստագրամում փնտրում են բրենդեր:
13. Օգտատերերի 80% առնվազն մեկ բիզնես-աքաունթի հետեւորդ են Ինստագրամում:
14. Օգտատերերի 83% Ինստագրամում գտնում են նոր ապրանքներ եւ ծառայություններ:
15. Աշխարհում ավելի քան 2 միլիոն գովազդատուներ օգտագործում են Ինստագրամը: