10:45 | 27.06.19 | Նորություններ | 15935
ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից՝ որքան անհրաժեշտ է:
«Z» պլանի շրջանակներում նաեւ տրամադրվում է ինտերնետ-փաթեթ, խոսելաժամանակ, ինչպես նաեւ SMS-ներ ուղարկելու հնարավորություն:
««Z» սերնդի ներկայացուցիչները մեծացել են տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած եւ թվայնացված միջավայրում: Հետեւաբար այս սերնդի՝ հաղորդակցության հետ կապված պատկերացումներն ու սպասելիքները մի փոքր այլ են: «Z»-ը ապագայի սերունդն է՝ ազատատենչ, հավակնոտ, ստեղծագործ ու ինքնավստահ: Տարիքային այս խումբը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է:
«Z» սակագնային պլանը, բացի ինտերնետն ու րոպեները նաեւ ներառում է թոփ 5 մեսինջերներից՝ «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորությունը: Այս առումով «Z»-ը, ինչպես նաեւ «X» եւ «Y» սակագնային պլաններն աննախադեպ հնարավորություններ են ընձեռում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Z» սակագնային պլանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը՝ Ռալֆ Յիրիկյանի տեսաուղերձից:
Ինտերնետ-փաթեթի, խոսելաժամանակի, ինչպես նաեւ SMS-ներ ուղարկելու հնարավորությունները հետեւյալն են.
Ծառայություն |
Փաթեթ |
Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram |
∞ * |
ԻՆՏԵՐՆԵՏ |
3 ԳԲ |
ԶԱՆԳԵՐ ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան |
200 րոպե ** |
SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր |
200 SMS |
|
|
Հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, բացառությամբ մեսինջերների միջոցով ստացված հղումներով բովանդակություն ներբեռնելու ու դիտելու դեպքերի (օրինակ՝ Youtube). այդ դեպքերում օգտագործվում են հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը:
10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո:
Ակտիվացման կոդ՝ *208*1800#
Ակտիվացման գին՝ 1800 դրամ/30 օր