Պասկալ Մինվիելը
Պասկալ Մինվիելը
11:25 | 31.05.19 | Հարցազրույցներ | exclusive 160618
Մայիսի 7-9-ը Երեւանում կայացավ Webb Fontaine ՏՏ ընկերության առաջին միջազգային համաժողովը: Դրա շրջանակում Հայաստան ժամանեցին Webb Fontaine ընկերության 35-ից ավելի ղեկավարներ եւ աշխատակիցներ՝ Ասիայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից եւ Եվրոպայից:
Միջոցառման նպատակն էր նպաստել ընկերության մասնաճյուղերի միջեւ հաղորդակցության ընդլայնմանը:
Համաժողովը նշանավորվեց ցուցադրություններով, վորքշոփերով, քննարկումներով, որտեղ խոսնակները ներկայացրեցին ընկերության առաջընթացը եւ ապագա ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում գործունեության ընդլայնման հնարավորությունները:
Webb Fontaine-ի գլխամասը գտնվում է Դուբայում: Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Ասիայում եւ Աֆրիկայում գտնվող դուստր կազմակերպությունների եւ մասնաճյուղերի միջոցով ապահովելով համաշխարհային ներկայություն, ընկերությունը մասնագիտանում է տեղեկատվական համակարգերի զարգացման գործում` աջակցելով առեւտրի խթանմանն ու մաքսային մոդելների զարգացմանը:
Համաժողովի շրջանակում Itel.am-ը զրուցել է Webb Fontaine-ի գործառնությունների եւ տեխնոլոգիայի տնօրեն Պասկալ Մինվիելի հետ:
- Ո՞ր երկրներում է Webb Fontaine-ը ներկայում գործունեություն ծավալում:
- Մեր ընկերությունը գործում է մեծ թվով երկրներում: Դրանց թվում են աֆրիկյան երկրները` Կոնգոն, Գվինեան, Նիգերիան, Եթովպիան եւ Բենինը:
Ունենք գրասենյակներ Ֆիլիպիններում, Նեպալում, Արաբական Միացյալ էմիրություններում, Բահրեյնում եւ այլն:
- Արդյոք ծրագրո՞ւմ եք գործունեություն ծավալել նաեւ B2B ոլորտում:
- Մեր ընկերությունը հիմնականում ծրագրային ապահովում է տրամադրում կառավարություններին: Ինչ վերաբերում է B2B ոլորտին, մոտ ապագայում ծրագրում ենք մեր հարթակներում ներկայացնել որոշակի առցանց հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել համայնքի կողմից:
- Ինչո՞վ են յուրահատուկ Webb Fontaine-ի առաջարկած պրոդուկտները:
- Մենք առաջարկում ենք գործառույթներ, որոնց միջոցով պակասում են այն քայլերը, որոնք պետք է իրականացնել ապրանքների ներկրում կամ արտահանում իրականացնելու գործընթացում:
Այն, որ հայտարարագրողները ստիպված չեն հայտարարագրել նույն բանը բազմաթիվ անգամներ, մեծ կարեւորություն է հաղորդում մեր համակարգին:
- Որո՞նք են Webb Fontaine-ի առաջիկա ծրագրերը:
- Ծրագրերից է մեր պրոդուկտների պորտֆոլիոյի ընդլայնումը: Մենք միշտ որոնում ենք տարբերակներ ընդլայնելու ընկերության գործունեությունը մի շարք երկրներում:
Webb Fontaine-ը նաեւ ծրագրում է տեխնոլոգիական նոր գործառույթներ ավելացնել իր համակարգին: Խոսքը հիմնականում վերաբերում է արհեստական բանականությանը, մեքենայական ուսուցմանը եւ ամենայն հավանականությամբ, բլոկչեյնին՝ վիճակագրական տվյալները բարելավելու նպատակով: Հավելեմ, որ վերջերս նաեւ մեծ տվյալների (big data) միջոցով սկսել ենք արագ վիճակագրական տվյալներ տրամադրել: