11:30 | 23.05.19 | Նորություններ | 9160

Beeline-ն անցկացնում է ZTE Blade A530 սմարթֆոնի վաճառքի ակցիա

Հայաստանում Beeline-ը հայտարարում է ZTE Blade A530 սմարթֆոնի վաճառքի ակցիայի անցկացման մասին:

Մինչեւ 2019թ․ հունիսի 30-ը հաճախորդները կարող են այդ հեռախոսը գնել 55 990 դրամով՝ միանալով «Սմարթ 1500» կամ «Սմարթ 1500 մարզային» փաթեթներին, եւ կստանան 10 000 դրամ իրենց հաշվին։ Սմարթֆոնը նաեւ հնարավոր է ձեռք բերել ապառիկ տարբերակով։

«Beeline-ի գրասենյակներում սմարթֆոնների տեսականին համալրվել է ZTE ընկերության այս սիրված եւ մատչելի մոդելով։ Հեռախոսը հիանալի է գին-որակ համադրության տեսակետից եւ համեմատաբար ցածր գնի դիմաց թույլ է տալիս օգտվել ժամանակակից կապի բոլոր տեխնոլոգիաներից եւ հավելվածներից։ Մեր հաճախորդների համար գնի մեջ ներառված է նաեւ ծառայությունների փաթեթ, որն այս հեռախոսի ձեռքբերումն ու օգտագործումը կդարձնի էլ ավելի շահավետ ու հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

ZTE Blade A530-ը կառավարվում է Android 8.1 (Oreo) օպերացիոն համակարգով, ունի 2 ԳԲ օպերատիվ եւ 16 ԳԲ ներքին հիշողություն։ Ունի երկու տեսախցիկ՝ 13 եւ 5 մեգապիքսել, ինչպես նաեւ 2600 mAh մարտկոց։ Հեռախոսն ունի երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն։