10:46 | 13.05.19 | Նորություններ | 1981

Երեւանում «Տեխնոաշխարհ»-ին նվիրված քննարկում կկայանա

Մայիսի 16-ին 19:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա «Տեխնոաշխարհ» քննարկումը:

Միջոցառման շրջանակում ելույթ կունենա 3 բանախոս: 10X Engineering ընկերության Տեխնոլոգիաների մասով գլխավոր պատասխանատու Դավիթ Զարգարյանը կխոսի «Որտեղի՞ց գտնել իդեա, որտեղի՞ց սկսել / MVP-ի մշակում» թեմայով:

PrimeProjekt ընկերության հիմնադիր Աննա Զաքոյանը կպատմի թիմային աշխատանքում Նախագծերի եւ ժամանակի կառավարման մասին, իսկ Business Development Group ընկերության համահիմնադիր Գրիգոր Առաքելյանը կներկայացնի «Բիզնես գաղափարի վալիդացիա / թիրախավորված շուկա» թեման:

Մուտքն ազատ է, հարկավոր է գրանցվել այստեղ: