14:32 | 10.05.19 | Նորություններ | 3097

Telegram-ում արդեն հնարավոր է չատը արխիվ ուղարկել

Telegram մեսենջերը ներկայացրել է նոր գործառույթ՝ չատի արխիվացում:

Այն հասանելի է մեսենջերի թարմացված տարբերակում:

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ նոր գործառույթը տալիս է հնարավորություն ակտուալությունը կորցրած չատերն ուղարկել արխիվ:

Նշենք, որ նախկինում հին չատերից ազատվելու միակ տարբերակը դրանք ջնջելն էր: