11:25 | 30.04.19 | Նորություններ | 2123

Apple-ի Powerbeats Pro ականջակալները շուտով վաճառքում կհայտնվեն

Apple-ը մայիսին կմեկնարկի Powerbeats Pro անլար ականջակալների վաճառքը:

ԱՄՆ-ում եւ Կանադայում ականջակալները կարելի է նախապատվիրել մայիսի 3-ից, իսկ վաճառքը կսկսի մայիսին 10-ին:

Ականջակալները կարելի է պատվիրել Apple-ի կայքում: Դրանց արժեքն ամերիկյան շուկայում $249,9 է:

 

Սկզբում ականջակալները հասանելի կլինեն միայն սեւ գույնով, իսկ ամռանը շուկայում կհայտնվեն եւս երեք երանգներ:

Powerbeats Pro-ն կարող է առանց դադարի 9 ժամ շարունակ աշխատել: