11:15 | 16.04.19 | Նորություններ | 2054

Աղբյուր. Microsoft-ն AirPods ոճի անլար ականջակալներ կարտադրի

Microsoft-ը մշակում է սեփական անլար ականջակալները, որոնք կարող են AirPods-ի մրցակիցը դառնալ:

Thurrott կայքիտվյալներով, ականջակալների կոդային անվանումն է Մորրիսոն:

Նորույթը կարող է ունենալ աղմուկի նվազեցման գործառույթ, ինչպես նաեւ ինտեգրացիա Microsoft Cortana օգնականի հետ:

Ականջակալների գործարկման ժամկետները հայտնի չեն: Չնայած նրան, որ անլար ականջակալները նորություն չեն, սակայն Apple-ի AirPods-ը զգալիորեն մեծացնում է դրանց ճանաչելիությունը:

Բացի Apple-ից եւ Microsoft-ից, անլար ականջակալների մշակմամբ են զբաղվում Samsung-ը, Amazon-ը, ինչպես նաեւ մի շարք աուդիոընկերություններ, այդ թվում՝ Jabra, Sennheiser, J Buds եւ այլն: