16:58 | 15.04.19 | Նորություններ | 2284

Amazon-ը մտադիր է երաժշտական անվճար ծառայություն գործարկել

Amazon ընկերության մասնագետներն աշխատում են սեփական արտադրության երաժշտական անվճար ծառայության ստեղծման ուղղությամբ:

Billboard-ի տեղեկություններով, ծառայությունը կարող է աշխատել արդեն ապրիլի 22-ից: Amazon-ն այս լուրը դեռ չի մեկնաբանում:

Հիշեցնենք, որ Amazon-ին է պատկանում վճարովի Amazon Music ծառայությունը, որը հասանելի է առանձին բաժանորդագրությամբ, ինչպես նաեւ Amazon Prime-ի բաժանորդագրության փաթեթում, որի արժեքը ամսական $119 է: 2018թ. վերջի դրությամբ ծառայությունն ունի 20 մլն բաժանորդ: