12:28 | 08.01.19 | Նորություններ | 4709

Amazon-ը՝ աշխարհի ամենաթանկարժեք ընկերություն

Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը՝ գնահատվելով $790 մլրդ:

CNBC-ի փոխանցմամբ, այս ցուցանիշով 24-ամյա ընկերությունն առաջ է անցել Microsoft-ից, որը գնահատվում է $785 մլրդ:

Նշվում է, որ հունվարի 7-ին Amazon-ի արժեթղթերը աճել են 2,7%-ով, մինչդեռ Microsoft-ինը՝ 0,5%-ով:

Եթե նախկինում ամենաթանկարժեք ընկերությունների երրորդ հորիզոնականում Apple-ն էր, ապա այժմ այն իր դիրքերը զիջել է Alphabet-ին: