16:44 | 25.04.19 | Նորություններ | 2224

Tesla-ն ինքնավար տաքսիների ծառայություն կհիմնադրի

Tesla-ն հայտարարել է, որ արդեն 2020թ. ընկերության արտադրած ավտոմեքենաների տերերը կկարողանան մեքենան վարձով տալ որպես ինքնավար տաքսի՝ մեքենայում նախապես տեղադրելով ինքնավար ռեժիմ:

Ընկերությունում նշել են, որ այսպիսով Tesla ունեցողները կկարողանան տարեկան մինչեւ $30 հազ. վաստակել: Tesla-ի միջնորդավճարը կկազմի 25–30%: Ընկերությունում հաշվարկել են, որ առաջիկա մեկուկես տարում ընկերության ավտոպարկում 1 մլն ավտոմեքենա կլինի:

Tesla-ի տերն ինքը կորոշի, թե երբ եւ ինչքան ժամանակով է ցանկանում մեքենան վարձով տալ: Նա նաեւ կորոշի, թե ում է տալիս մեքենայից օգտվելու հնարավորություն:

ԱՄՆ-ի այն շրջաններում, որտեղ բավարար չափով Tesla տաքսիներ չեն հավաքվի, ընկերությունը կօգտագործի սեփական ավտոմեքենաները: 1 մղոնի արժեքը կկազմի 0,18 ցենտ:

Ընկերության հիմնադիր Էլոն Մասկի կանխատեսմամբ, 2 տարի անց Tesla-ն կսկսի արտադրել առանց ղեկի եւ սեղմակի ավտոմեքենաներ, իսկ 3 տարի անց դրանք կարժենան $25 հազ.-ից պակաս: