15:24 | 15.02.19 | Նորություններ | 2781

«Շների ռեժիմ»՝ Tesla-ի ավտոմեքենաներում

Tesla ընկերությունը հայտարարել է, որ շների համար հատուկ ռեժիմ կավելացնի սեփական արտադրության ավտոմեքենաներում:

Այս մասին ընկերությունը հայտարարել է Twitter-ում՝ տեղադրելով գործառույթին նվիրված տեսահոլովակ:

 Հատուկ ռեժիմում ավտոմեքենայում կմիանա շների համար հարմար ջերմաստիճան, իսկ մոնիտորին կհայտնվի գրություն՝ «Իմ տերը շուտով կվերադառնա»: Վերջինս նախատեսված է պատահական անցորդներին հանգստացնելու համար, որ մեքենայում տվյալ պահին գտնվող կենդանին չի սառի եւ չի խեղդվի: