16:48 | 14.02.19 | Նորություններ | 9362
Ucom հեռուստատեսության բաժանորդները կարող են «Տեսավարձույթ» բաժնում անվճար դիտել «Հին արքաներ» պատմական դրամայի 24 մասերը, որն առաջին անգամ 2016թ․ հեռարձակվել է բացառապես Ucom ցանցում ցուցադրվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում։
Նախաքրիստոնեական դարաշրջանում ծավալվող պատմությունը ցուցադրվել է նաեւ 2018թ. Արմենիա հեռուստաալիքի եթերում։
«Հավատարիմ լինելով հայկական որակյալ հեռուստաարտադրանքի ստեղծմանն ու առաջխաղացմանն աջակցելու գաղափարին՝ Ucom-ը նաեւ նվազեցրել է հատուկ Արմենիա Պրեմիում հեռուստադիտողների համար ստեղծված տեսաբովանդակության թվով 11 նախագծերի դիտման գինը։ Այժմ «Տեսավարձույթ» բաժնում վերջին տարիների հայկական հեռուստաարտադրանքի մեկ էպիզոդի դիտման գինը սահմանվել է 100 դրամ նախկին 200, 250 կամ 300 դրամի փոխարեն»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ucom-ի բաժանորդները կարող են 100 դրամով դիտել մասնավորապես «Միլիոնը թակարդում», «Նվագախմբի երեխաները», «Հետհաշվարկ», «SOS. փրկենք մեր հոգիները», «Stand Up» (1 եւ 2-րդ եթերաշրջան), «Թունավոր սեր», «Դեպի երազանք», «Ես տեսնում եմ», «Ցանկալի փեսացուն», «Մենչ չելենջ» եւ «Գնված երջանկություն» նախագծերի յուրաքանչյուր էպիզոդը։