15:50 | 17.04.19 | Նորություններ | 9425

Ucom-ը գործարկել է iPhone-ների թարմացման հնարավորությունը

Այսուհետ Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom ընկերությունը հնարավորություն է տալիս իր այն բաժանորդներին, ովքեր վերջին 6-18 ամսվա ընթացքում Ucom-ից ձեռք են բերել iPhone սմարթֆոններ, նորացնել դրանք:

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է հանդիսանալ Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների կամ Ամսական բաժանորդագրությունների առնվազն 1 տարվա բաժանորդ: Բաժանորդները կկարողանան հանձնել հին iPhone-ը և ձեռք բերել նորը բացառապես Ucom ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի և սպասարկման կենտրոնում։ Թարմացման ենթակա iPhone-ի արժեքը կորոշվի գործարքի ժամանակ։

«Ուրախ եմ, որ կարող ենք Ucom ընկերության բաժանորդներին առաջարկել նոր ծառայություններ ու նոր հնարավորություններ, որոնք մինչ այդ հասանելի չէին հայաստանյան սպառողներին։ iPhone-ը թարմացնելու հնարավորությունը համաշխարհային լայն տարածում ունի և անպայման պետք է իրականացվեր նաև մեր ընկերության կողմից», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ առաջարկը հասանելի է միայն ֆիզիկական անձանց, իսկ այլ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ: