15:24 | 17.04.19 | Նորություններ | 1939

Վանաձորում կներկայացվեն տեխնոլոգիաների եւ շինարարության աշխարհի միտումները

Ապրիլի 22-ին Վանաձորում կկայանա «Ազգային BIM համաժողով» միջոցառումը, որը կազմակերպում են նիդերլանդական ICN խմբի անդամ ArDesk եւ Archidutch ընկերությունները` Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ։

BIM (Building Information modeling -կառույցների ինֆորմացիոն մոդելավորում) համաժողովին կմասնակցեն հոլանդացի ճարտարագետներ, շինարարներ եւ կապալառուներ, որոնք կներկայացնեն կներկայացնի հոլանդական հաջողությունները, փորձը եւ գաղափարները։

ArDesk ընկերությունը, որը Autodesk-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, հայտարարել է, որ կաջակցի Հայաստանի ուսանողներին, ուսուցիչներին եւ ակադեմիական հաստատություններին` տրամադրելով Autodesk ծրագրային փաթեթներ։

Archidutch-ը հոլանդական ընկերություն է, որը մասնաճյուղ ունի նաեւ Վանաձորում։ Ընկերության վանաձորյան մասնաճյուղը ներգրավված է Նիդերլանդների շինարարական, ճարտարագիտական եւ դիզայնի նախագծերում։ Archidutch-ը տրամադրում է եվրոպական շուկայում տրամադրում է հետեւյալ ծառայությունները՝ 3D մոդելավորում, BIM -ի սկանավորում (3D լազերային սկանավորումից դեպի 3D Revit մոդել), 3D պրոյեկտային մոդելավորում։