Microsoft-ը ներկայացրել է Xbox One S All-digital Edition խաղային կցորդը, որի վաճառքները ամբողջ աշխարհում կմեկնարկեն մայիսի 7-ից:
ԱՄՆ-ում սարքը կարելի է նախապատվիրել $250-ով, ինչը $50-ով ավելի էժան է, քան Xbox One S մոդելը:
Նոր սարքը չունի սկավառակ տեղադրելու տեղ. խաղեր ներբեռնելու համար հարկավոր է դրանք գնել օնլայն՝ պաշտոնական խանութից:
Հիշեցնենք, որ Xbox-ը Microsoft-ի կողմից ստեղծված եւ նրան պատկանող բրենդ է, որն առաջին անգամ ներկայացվել է ԱՄՆ-ում՝ 2001թ. նոյեմբերին: