14:37 | 08.04.19 | Նորություններ | 9717

Beeline-ը վերագործարկել է երկու փաթեթ մարզերի բնակիչների համար

Beeline-ը վերագործարկել է «Մարզային 5500» եւ «Մարզային 3500» ծառայությունների փաթեթները, որոնք հասանելի են Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար։

Առաջարկները ներառում են կապի ծառայություններ եւ սարք՝ այդ ծառայություններից հարմարավետ օգտվելու համար՝ 4G մոդեմ, մինչեւ 70 ԳԲ շարժական ինտերնետ, SMS, BeeTV բջջային հեռուստատեսություն եւ նվեր՝ երկու SIM քարտ։

«Մարզային 5500» եւ «Մարզային 3500» փաթեթների ամսական բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 5500 եւ 3500 դրամ։ Բջջային ինտերնետի չօգտագործված ծավալը փոխանցվում է հաջորդ ամսվան։ Ծառայությունների փաթեթները հասանելի են 18 ամսվա բաժանորդագրությամբ։ Առաջարկները գործում են մինչեւ 2019 թ․ օգոստոսի 31-ը։

«Beeline-ը շարունակում է աշխատել՝ հաճախորդների համար ծառայությունները առավել պարզ եւ հարմար դարձնելու ուղղությամբ, հատկապես այն վայրերում, որտեղ գերարագ ֆիքսված ինտերնետի հասանելիությունը սահմանափակ է։ Նոր առաջարկում հաճախորդների համար ներառված է ձայնային ծառայություններից ու ինտերնետից օգտվելու համար անհրաժեշտ ամեն բան», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։