15:55 | 03.04.19 | Նորություններ | 4600
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ու Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին քննարկել են Հայաստանի թվային օրակարգի ձեւավորման եւ մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ այդ գործընթացում ԵՄ ներգրավվածության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերին եւ Հայաստանի զարգացմանն ուղղված ԵՄ առաջիկա նախաձեռնություններին։
Հակոբ Արշակյանը մատնանշել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացի կարեւորությունը, ընդգծել ապագայի ծրագրերի նկատմամբ ունեցած ակնկալիքներն ու արդյունավետ համագործակցության հեռանկարները։