14:29 | 03.04.19 | Նորություններ | 5962

IBM-ը հետաքրքրված է Հայաստանում ստարտափների գործունեությամբ

Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբան հայտարարել է, որ Հայաստանում աշխատանքային լայն գործունեություն սկսելու հեռանկարներ են տեսնում եւ պատրաստ են քննարկելու համագործակցության հնարավոր բոլոր տարբերակները։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ IBM-ը հատկապես հետաքրքրված է յուրօրինակ գաղափարներ ունեցող երիտասարդ ստարտափների գործունեությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի, ինովացիոն մի շարք ծրագրերում ներգրավվելու, Պոլիտեխնիկում IBM-ի կենտրոն հիմնելու, համագործակցության այլ շրջանակներ ու ծրագրեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված բոլոր ուղղություններով առաջիկայում ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպել առավել ընդգրկուն ու մանրակրկիտ քննարկումներ։