15:35 | 19.03.19 | Նորություններ | 2592

Երեւանում տվյալագիտությանը նվիրված սեմինար կանցկացվի

Մարտի 22-ին՝ 18:30-ին ISTC կենտրոնում կկայանա Սան Խոսեի պետական համալսարանի դասախոս Գլեն Մյուլսի բաց սեմինարը՝ նվիրված տվյալագիտությանը (Data Science):

Մուտքն ազատ է, հարկավոր է գրանցվել այստեղ: Դասախոսության լեզուն անգլերենն է:

Գլեն Մյուլսը Երեւանում է «Տվյալների Գիտությունը Բիզնեսում» եւ «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար դասախոսություններ իրականացնելու նպատակով:

Նա Big data տեխնոլոգիաների դասախոս է IBM MEA համալսարանում, դասավանդում է Համակարգչային Գիտություն Iona քոլեջում, Սան Խոսեի պետական համալսարանի «Տեղեկատվական Դպրոցում» եւ «Մասնագիտական ու Գլոբալ կրթության ամբիոնում»:

Սեմինարն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: