16:46 | 27.02.19 | Նորություններ | 2371

Գործարկվել է Google Duo-ի վեբ տարբերակը

Google-ը գործարկել է դեմ առ դեմ վիդեոչաթի համար նախատեսված Duo հավելվածի վեբ տարբերակը:

Ներկայում այն աշխատում է Google Chrome, FireFox եւ Safari դիտարկիչներով: Duo-ից կարելի է օգտվել՝ մուտք գործելով duo.google.com կայք:

Duo-ն հասանելի է Android եւ iOS սարքերի համար:

Հիշեցնենք, որ 2016թ. Duo-ից բացի, Google-ը գործարկեց նաեւ Allo մեսենջերը, որը նախատեսված էր տեքստային հաղորդագրություններ, ինչպես նաեւ լուսանկարներ, աուդիո հաղորդագրություններ, սթիքերներ եւ այլ տեղեկատվություն միմյանց ուղարկելու համար: Ի տարբերություն Duo-ի, որի հետ Google-ը հույսեր է կապում, Allo մեսենջերը մարտի վերջին կդադարի գործել: