11:09 | 16.08.16 | Նորություններ | 2489

    Google-ը գործարկել է դեմ առ դեմ վիդեոչաթի Duo հավելվածը

    Google-ը գործարկել է դեմ առ դեմ վիդեոչաթի համար նախատեսված Duo հավելվածը, որը հասանելի է Android եւ iOS սարքերի համար:

    Google-ի պաշտոնական բլոգի համաձայն, հավելվածի 3 գլխավոր գործառույթներն են պարզ դիզայնը, հուսալի կապը եւ երկկողմանի կոդավորումը:

    Duo-ն նման է iOS սարքերի համար մշակված FaceTime-ին: Google-ը խոստանում է Duo-ի օգտատերերին բարձրորակ վիդեոկապ ապահովել տարբեր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:

    Հավելվածի կարեւոր գործառույթներից է Knock Knock-ը, որը թույլ է տալիս տեսնել զրուցակցին՝ վերջինիս կողմից արված զանգի ընդունումից 30 վայրկյան առաջ: Դա հնարավորություն է տալիս տեսնել, թե որտեղ եւ ինչ տրամադրություն ունի դիմացինը, եւ հասկանալ՝ արժե՞ արդյոք ընդունել նրա զանգը:

    Duo հավելվածն ամբողջ աշխարհում հասանելի կլինի առաջիկա օրերին: